Սպինացոլան բուռն է արձագանքել Իտալիայի հավաքականի հաղթական 11 մետրանոցին

14:10   7 հուլիսի, 2021

Հռոմի «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան բուռն է արձագանքել Իտալիայի հավաքականի՝ Եվրո-2020-ի եզրափակիչ դուրս գալուն: «Ռոմայի» մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են 28-ամյա ֆուտբոլիստի հույզերը:

Բելգիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի խաղում (2:1) ստացած ծանր վնասվածքի պատճառով Լեոնարդո Սպինացոլան օրեր առաջ լքել էր Իտալիայի հավաքականի ճամբարը և ուղևորովել Հռոմ: Նա արդեն վիրահատվել է և բաց կթողնի 6-7 ամիս: Եվրո-2020-ում իտալացի պաշտպանը 2 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում իտալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս եկել եզրափակիչ: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:

Եվրո-2020-ի եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.