FINALE!
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 6, 2021
The Fan Zone in Rome goes crazy! #EURO2020 pic.twitter.com/FYX2EZr8H4
ՈւԵՖԱ-ի պաշտոնական ալիքը ֆուտբոլի Իտալիայի և Իսպանիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպումից հետո տեսանյութ է հրապարակել Հռոմի ֆան-գոտուց: Իտալիայի մայրաքաղաքում խելահեղ տրամադրություն էր:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում իտալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս եկել եզրափակիչ: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:
Իտալիայի հավաքականի՝ 2018 թվականից սկսված անպարտելի շարքը հասավ 33 հանդիպման: Այդ ցուցանիշով ռեկորդակիր են Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները, որոնք չեն պարտվել 35 խաղ անընդմեջ: Բրազիլացիները ռեկորդային շարքը գրանցել են 1993-1996թթ., իսկ իսպանացիները՝ 2007-2009թթ.:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի