12:44 7 հուլիսի, 2021ՈւԵՖԱ-ի պաշտոնական ալիքը ֆուտբոլի Իտալիայի և Իսպանիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպումից հետո տեսանյութ է հրապարակել Հռոմի ֆան-գոտուց: Իտալիայի մայրաքաղաքում խելահեղ տրամադրություն էր:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում իտալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս եկել եզրափակիչ: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:
Իտալիայի հավաքականի՝ 2018 թվականից սկսված անպարտելի շարքը հասավ 33 հանդիպման: Այդ ցուցանիշով ռեկորդակիր են Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները, որոնք չեն պարտվել 35 խաղ անընդմեջ: Բրազիլացիները ռեկորդային շարքը գրանցել են 1993-1996թթ., իսկ իսպանացիները՝ 2007-2009թթ.:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.