09:59  ,  7 հուլիսի, 2021

Իտալիա - Իսպանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Ֆուտբոլի Իտալիայի և Իսպանիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալացի Ֆեդերիկո Կյեզան:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա կիսապաշտպանը դարձել էր գոլի հեղինակ ու մեկնարկային կազմում հանդես եկել 107 րոպե:

Հիշեցնենք, որ իտալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:

Իտալիայի հավաքականի՝ 2018 թվականից սկսված անպարտելի շարքը հասավ 33 հանդիպման: Այդ ցուցանիշով ռեկորդակիր են Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները, որոնք չեն պարտվել 35 խաղ անընդմեջ: Բրազիլացիները ռեկորդային շարքը գրանցել են 1993-1996թթ., իսկ իսպանացիները՝ 2007-2009թթ.:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով