Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է իտալացիների դեմ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպմանը:
«Չեմ կարծում, որ թիմերից մեկին կհաջողվի գերիշխել խաղադաշտում: Հետաքրքիր կլինի հետևել, թե ով կհաղթի այս մրցամարտում: Իտալիայի հավաքականում շատ են բարձրակարգ խաղացողները, սակայն ամենագլխավորն այն է, որ դա իսկական թիմ է: Նրանք գրոհում ու պաշտպանվում են ամբողջ թիմով այնպես, ինչպես մենք: Իտալացիները սիրում են կիրառել բարձր պրեսինգ, ինչը նախկինում չկար նրանց խաղաոճում: Իտալիայի հավաքականն ուժեղ է մի շարք ասպեկտներից, այնպես որ, լինելու է հետաքրքիր հանդիպում: 2 թիմերն էլ կունենան գոլային պահեր»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք Իտալիա – Իսպանիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Գլխավոր մրցավարն է գերմանացի Ֆելիքս Բրիխը:
Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ-ում իտալացիները պայքարից դուրս են թողել Ավստրիայի (2:1) և Բելգիայի (2:1) հավաքականներին, իսկ իսպանացիները լրացուցիչ ժամանակում ուժեղ են գտնվել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայից (5:3) և հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել Շվեյցարիային (1:1, 3:1):
Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի