Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է իսպանացիների դեմ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպման մասին:
«Կլինի բարդ հանդիպում: Իսպանիան տարբերվում է Բելգիայից, սակայն մենք կբախվենք մի շարք դժվարությունների: Վերջին մի քանի տարում Իսպանիայի հավաքականը հրաշալի թիմ էր, նրանք ունեն լավ երիտասարդներ ու հրաշալի մարզիչ:
Հուսով եմ, որ գոնե մեկ անգամ լրագրողները ճիշտ կգտնվեն և մենք դուրս կգանք եզրափակիչ: Հեշտ չի լինի, սակայն պետք է ցուցադրենք արտակարգ ելույթ: Իսպանիան թոփ-թիմ է, լինելու է բարդ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք Իտալիա – Իսպանիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Գլխավոր մրցավարն է գերմանացի Ֆելիքս Բրիխը:
Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ-ում իտալացիները պայքարից դուրս են թողել Ավստրիայի (2:1) և Բելգիայի (2:1) հավաքականներին, իսկ իսպանացիները լրացուցիչ ժամանակում ուժեղ են գտնվել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայից (5:3) և հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել Շվեյցարիային (1:1, 3:1):
Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի