Ռոբերտո Մանչինին բարդ հանդիպում է ակնկալում Իսպանիայի դեմ

13:38   6 հուլիսի, 2021

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է իսպանացիների դեմ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպման մասին:

«Կլինի բարդ հանդիպում: Իսպանիան տարբերվում է Բելգիայից, սակայն մենք կբախվենք մի շարք դժվարությունների: Վերջին մի քանի տարում Իսպանիայի հավաքականը հրաշալի թիմ էր, նրանք ունեն լավ երիտասարդներ ու հրաշալի մարզիչ:

Հուսով եմ, որ գոնե մեկ անգամ լրագրողները ճիշտ կգտնվեն և մենք դուրս կգանք եզրափակիչ: Հեշտ չի լինի, սակայն պետք է ցուցադրենք արտակարգ ելույթ: Իսպանիան թոփ-թիմ է, լինելու է բարդ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք Իտալիա – Իսպանիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Գլխավոր մրցավարն է գերմանացի Ֆելիքս Բրիխը:

Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ-ում իտալացիները պայքարից դուրս են թողել Ավստրիայի (2:1) և Բելգիայի (2:1) հավաքականներին, իսկ իսպանացիները լրացուցիչ ժամանակում ուժեղ են գտնվել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայից (5:3) և հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել Շվեյցարիային (1:1, 3:1):

Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.