«Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան լքել է Իտալիայի հավաքականի ճամբարը և ուղևորովել Հռոմ, որտեղ կսկսի վերականգնողական փուլը: Բելգիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի խաղում (2:1) ստացած ծանր վնասվածքի պատճառով 28-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 4-6 ամիս: Առաջիկայում նա կվիրահատվի Ֆինլանդիայում:
Իտալիայի հավաքականում կացմակերպել են ընթարիք և հրաժեշտ տվել Սպինացոլային:
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականի դեմ խաղում Սպինացոլան 79-րդ րոպեին խաղադաշտը լքել էր պատգարակով: Դաշտից հեռանալիս նա չէր կարողացել զսպել արցունքները: Եվրո-2020-ում նա 2 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք կիսաեզրափակիչում իտալացիները կմցեն Իսպանիայի հավաքականի հետ, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է շվեյցարացիներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի