15:20 4 հուլիսի, 2021«Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան լքել է Իտալիայի հավաքականի ճամբարը և ուղևորովել Հռոմ, որտեղ կսկսի վերականգնողական փուլը: Բելգիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի խաղում (2:1) ստացած ծանր վնասվածքի պատճառով 28-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 4-6 ամիս: Առաջիկայում նա կվիրահատվի Ֆինլանդիայում:
Իտալիայի հավաքականում կացմակերպել են ընթարիք և հրաժեշտ տվել Սպինացոլային:
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականի դեմ խաղում Սպինացոլան 79-րդ րոպեին խաղադաշտը լքել էր պատգարակով: Դաշտից հեռանալիս նա չէր կարողացել զսպել արցունքները: Եվրո-2020-ում նա 2 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք կիսաեզրափակիչում իտալացիները կմցեն Իսպանիայի հավաքականի հետ, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է շվեյցարացիներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.