01:30  ,  4 հուլիսի, 2021

Եվրո-2020. Ուկրաինա - Անգլիա, Չեխիա - Դանիա խաղերի լավագույն ֆուտբոլիստները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի վերջին խաղային օրվա 2 հանդիպումների լավագույն ֆուտբոլիստներին:

Չեխիա - Դանիա (1:2) հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» դանիացի կիսապաշտպան Թոմաս Դելեյնին, որը դարձել էր գոլի հեղինակ:

Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում տեղի ունեցած Ուկրաինա - Անգլիա (0:4) խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, որը խփել էր 2 գոլ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը տեղի կունենան Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: Հուլիսի 6-ին եզրափակիչի առաջին ուղեգիրը կվիճարկեն Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները, իսկ Անգլիայի ու Դանիայի թիմերը կհանդիպեն հուլիսի 7-ին: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով