01:30 4 հուլիսի, 2021ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի վերջին խաղային օրվա 2 հանդիպումների լավագույն ֆուտբոլիստներին:
Չեխիա - Դանիա (1:2) հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» դանիացի կիսապաշտպան Թոմաս Դելեյնին, որը դարձել էր գոլի հեղինակ:
Thomas Delaney = Star of the Match
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 3, 2021
Did you predict that?@Heineken | #EUROSOTM | #EURO2020 pic.twitter.com/0HuBxgwckO
Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում տեղի ունեցած Ուկրաինա - Անգլիա (0:4) խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, որը խփել էր 2 գոլ:
Two-goal England hero Harry Kane takes the plaudits after inspiring the Three Lions in Rome @Heineken | #EUROSOTM | #EURO2020 pic.twitter.com/Cc1Y1y2XUb
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 3, 2021
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը տեղի կունենան Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: Հուլիսի 6-ին եզրափակիչի առաջին ուղեգիրը կվիճարկեն Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները, իսկ Անգլիայի ու Դանիայի թիմերը կհանդիպեն հուլիսի 7-ին: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.