29 տարի անց ֆուտբոլի Դանիայի հավաքականը դարձյալ կխաղա Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում:
11 երկրների 11 քաղաքներում անցկացվող Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում 1992թ. Եվրոպայի չեմպիոնը 2:1 հաշվով հաղթեց Չեխիայի հավաքականին:
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Թոմաս Դելեյնին, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Կասպեր Դոլբերգը կրկնապատկեց դանիացիների առավելությունը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում գերմանական «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը կրճատեց հաշիվը, սակայն Չեխիայի հավաքականին չհաջողվեց անել ավելին: 25-ամյա Պատրիկ Շիկը 5-րդ գոլը խփեց Եվրո-2020-ում և հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին, որը Պորտուգալիայի հավաքականի հետ լքել է պայքարը:
Կիսաեզրափակիչում Դանիայի հավաքականը կմրցի հուլիսի 3-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կայանալիք Ուկրաինա - Անգլիա զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները:
Եվրո-2020, քառորդ եզրափակիչ
Չեխիա – Դանիա՝ 1:2 (տեսանյութ)
Պատրիկ Շիկ, 49 - Թոմաս Դելեյնի, 5, Կասպեր Դոլբերգ, 42
Չեխիա (4-2-3-1). Թոմաշ Վացլիկ, Վլադիմիր Ցոուֆալ, Օնդրժեյ Չելուստկա, Թոմաշ Կալաս, Յան Բորժիլ, Թոմաշ Սոուչեկ, Տոմաշ Հոլեշ, Պետր Շևչիկ, Լուկաշ Մասոպուստ, Անտոնին Բարակ, Պատրիկ Շիկ:
Դանիա (3-4-3). Կասպեր Շմեյխել, Սիմոն Կյաեր, Անդրեաս Կրիստենսեն, Յաննիկ Վեստերգոր, Յոակիմ Մեհլե, Յանս Լարսեն, Թոմաս Դելեյնի, Պյեր-Էմիլ Հոյբերգ, Միկել Դամսգոր, Մարտին Բրեթուեյթ, Կասպեր Դոլբերգ:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի