Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականի նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակի արդյունքում սահմանել է ռեկորդներ:
Gracenote-ի համաձայն՝ Իտալիայի հավաքականը պատմության երկրորդ թիմն է, որին հաջողվում է Եվրոպայի մեկ առաջնությունում տանել 5 անընդմեջ հաղթանակ: Եվրո-1984-ում ռեկորդը սահմանել էր Ֆրանսիայի հավաքականը, որը նվաճել էր չեմպիոնի կոչումը:
Հաշվի առնելով ընտրական փուլի խաղերը՝ իտալացիները Եվրոպայի առաջնությունում տարել են 15-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է:
Բացի այդ, իտալացիների՝ 2018 թվականից սկսված անպարտելի շարքը հասել է 32 հանդիպման: Այդ ցուցանիշով ռեկորդակիր են Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները, որոնք չեն պարտվել 35 խաղ անընդմեջ: Բրազիլացիները ռեկորդային շարքը գրանցել են 1993-1996թթ., իսկ իսպանացիները՝ 2007-2009թթ.:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք կիսաեզրափակիչում Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը կմցի Իսպանիայի հավաքականի հետ, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է շվեյցարացիներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում