17:22 3 հուլիսի, 2021Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականի նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակի արդյունքում սահմանել է ռեկորդներ:
Gracenote-ի համաձայն՝ Իտալիայի հավաքականը պատմության երկրորդ թիմն է, որին հաջողվում է Եվրոպայի մեկ առաջնությունում տանել 5 անընդմեջ հաղթանակ: Եվրո-1984-ում ռեկորդը սահմանել էր Ֆրանսիայի հավաքականը, որը նվաճել էր չեմպիոնի կոչումը:
Հաշվի առնելով ընտրական փուլի խաղերը՝ իտալացիները Եվրոպայի առաջնությունում տարել են 15-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է:
Բացի այդ, իտալացիների՝ 2018 թվականից սկսված անպարտելի շարքը հասել է 32 հանդիպման: Այդ ցուցանիշով ռեկորդակիր են Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները, որոնք չեն պարտվել 35 խաղ անընդմեջ: Բրազիլացիները ռեկորդային շարքը գրանցել են 1993-1996թթ., իսկ իսպանացիները՝ 2007-2009թթ.:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք կիսաեզրափակիչում Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը կմցի Իսպանիայի հավաքականի հետ, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է շվեյցարացիներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.