Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում շվեյցարիայի հավաքականի նկատմամբ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
«Սա ամենահանգիստ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարն էր, որը ես երբևէ տեսել եմ, քանի որ մենք շատ լավ էինք մարզվել ու պատրաստվել: Այդ պատճառով ես ու մեր մարզչական շտաբը ոչինչ պետք է չաներ:
Ամենասկզբում ասել եմ, որ մենք մեկն ենք այն 7-8 թիմերից, որոնք ի զորու են հաղթել Եվրոպայի առաջնությունում: Հիմա մենք լավագույն քառյակում ենք»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք կիսաեզրափակիչում իսպանացիները կխաղան Իտալիայի հավաքականի հետ, որը 2:1 հաշվով հաղթել է բելգիացիներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի