Լուիս Էնրիկե. Երբևէ տեսածս ամենահանգիստ 11 մետրանոց հարվածաշարն էր

16:20   3 հուլիսի, 2021

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում շվեյցարիայի հավաքականի նկատմամբ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Սա ամենահանգիստ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարն էր, որը ես երբևէ տեսել եմ, քանի որ մենք շատ լավ էինք մարզվել ու պատրաստվել: Այդ պատճառով ես ու մեր մարզչական շտաբը ոչինչ պետք է չաներ:

Ամենասկզբում ասել եմ, որ մենք մեկն ենք այն 7-8 թիմերից, որոնք ի զորու են հաղթել Եվրոպայի առաջնությունում: Հիմա մենք լավագույն քառյակում ենք»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք կիսաեզրափակիչում իսպանացիները կխաղան Իտալիայի հավաքականի հետ, որը 2:1 հաշվով հաղթել է բելգիացիներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.