Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը 2։1 հաշվով։
«Մենք արժանի էինք հաղթանակի: Տղաները հրաշալի խաղացին: Այո, ստիպված էինք դիմանալ վերջին 10 րոպեներին, քանի որ շատ էինք հոգնել, սակայն կարողացել էինք ավելի շատ գոլ խփել դրանից առաջ:
Մեկնարկային 25 րոպեներին բաց ֆուտբոլ էր ընթանում, 2 թիմերն էլ ունեին գոլային պահեր: Մենք դժվարություններ ունեցանք վերջին 10 րոպեներին:
Մենք չենք ունեցել նվազագույն նպատակներ: Պարզապես ցանկանում էինք անել այն ամենը, ինչը մեր ուժերի սահմանում է: Առջևում կա 2 խաղ, տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Եկեք վայելենք այս հաղթանակը, իսկ հետո նոր կմտածենք Իսպանիայի հավաքականի դեմ խաղի մասին: Շնորհավորում եմ տղաներին, նրանք կատարեցին հրաշալի աշխատանք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք կիսաեզրափակիչում իտալացիները կմցեն Իսպանիայի հավաքականի հետ, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է շվեյցարացիներին:
Gracenote-ի համաձայն՝ Իտալիայի հավաքականը պատմության երկրորդ թիմն է, որին հաջողվում է Եվրոպայի մեկ առաջնությունում տանել 5 անընդմեջ հաղթանակ: Եվրո-1984-ում ռեկորդը սահմանել էր Ֆրանսիայի հավաքականը, որը նվաճել էր չեմպիոնի կոչումը: Բացի այդ, իտալացիների անպարտելի շարքը հասել է 32 հանդիպման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի