21:03  ,  2 հուլիսի, 2021

Գարեթ Սաութգեյթ. Ինձ շատ է տպավորել Անդրեյ Շեւչենկոյի աշխատանքը

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է իր սպասելիքների մասին Ուկրաինայի հետ դիմակայությունից։ Թիմերը կհանդիպեն Եվրո–2020–ի քառորդ եզրափակիչում։

«Մենք գիտենք, որ Ուկրաինան լավ թիմ է։ Ինձ շատ է տպավորել Անդրեյ Շեւչենկոյի աշխատանքը։

Աշնանը նրանք մի քանի տհաճ արդյունքներ ունեցան Ազգերի լիգայում, բայց կարողացան շտկել դրությունը։ Գերազանց արդյունքի հասան Ֆրանսիայում, իսկ այս շաբաթ էլ հրաշալի խաղացին Շվեդիայի հետ։

Եթե մենք նրանց ազատ գոտիներ թողնենք, նրանք առաջ կգնան։ Ուկրաինայի հավաքականում կան վտանգավոր հարձակվողներ»,– Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

Ուկրաինա – Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3–ին Հռոմում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով