21:03 2 հուլիսի, 2021Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է իր սպասելիքների մասին Ուկրաինայի հետ դիմակայությունից։ Թիմերը կհանդիպեն Եվրո–2020–ի քառորդ եզրափակիչում։
«Մենք գիտենք, որ Ուկրաինան լավ թիմ է։ Ինձ շատ է տպավորել Անդրեյ Շեւչենկոյի աշխատանքը։
Աշնանը նրանք մի քանի տհաճ արդյունքներ ունեցան Ազգերի լիգայում, բայց կարողացան շտկել դրությունը։ Գերազանց արդյունքի հասան Ֆրանսիայում, իսկ այս շաբաթ էլ հրաշալի խաղացին Շվեդիայի հետ։
Եթե մենք նրանց ազատ գոտիներ թողնենք, նրանք առաջ կգնան։ Ուկրաինայի հավաքականում կան վտանգավոր հարձակվողներ»,– Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։
Ուկրաինա – Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3–ին Հռոմում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.