15:32  ,  2 հուլիսի, 2021

Սերժ Թանկյանը կոչ է արել մասնակցել ստորագրահավաքին և Բաքվին զրկել Եվրո-2020- ի խաղից (ֆոտո)

System of a Down խմբի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն անթույլատրելի է համարում Բաքվում նախատեսված Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպման անցկացումը և ՈւԵՖԱ-ին կոչ է արել չեղարկել այն: Նա նաև կոչ է արել միանալ Change.org կայքում անցկացվող ստորագրահավաքին, որն ուղղված է Բաքվում կայանալիք խաղը չեղարկելուն:

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանն իրագործի ռազմական հանցագործություններ, իսկ հետո անցկացնի միջազգային միջոցառում, կարծես՝ ոչինչ չի էլ եղել։ Ստադիոնը, որտեղ անցկացվելու է Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը, մոտ է խայտառակ ռասիստական հաղթանակի զբոսայգուց, որտեղ ցուցադրված են զոհված հայ զինվորների սաղավարտներն ու հայերի ռասիստական ծաղրանկարները»,- թվիթերյան էջում գրել է Թանկյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Բաքվում տեղի կունենա Չեխիա – Դանիա Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս