14:41  ,  1 հուլիսի, 2021

Եվրո-2020. 1/4 եզրափակիչի բոլոր խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի բոլոր հանդիպումների գլխավոր մրցավարներին:

Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Շվեյցարիա - Իսպանիա խաղի գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Մայքլ Օլիվերը, որին եզրերում կօգնեն Ստյուարտ Բերտը և Սայմոն Բենետը:

Մյունխենում կայանալիք Իտալիա - Բելգիա հանդիպումը կսպասարկի սլովենացի Սլավկո Վինչիչը: Եզրային մրցավարներն են Տոմաժ Կլանչիկը և Անդրաժ Կովաչիչը:

Հռոմում նախատեսված Ուկրաինա – Անգլիա հանդիպման գլխավոր մրցավարն է գերմանացի Ֆելիքս Բրիխը, եզրային մրցավարներն են՝ Մարկ Բորշը և Շտեֆան Լուպը:

Չեխիա – Դանիա խաղում կաշխատի հոլանդացի մրցավար Բյորն Կեյպերսը, որի օգնականները կլինեն Սանդեր վան Ռուլելը և Էրվին Զիենստրան:

Եվրո-2020, քառորդ եզրափակիչ

Հուլիսի 2

Շվեյցարիա – Իսպանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Սանկտ Պետերբուրգ)

Իտալիա – Բելգիա՝ 23։00 (Մյունխեն)

Հուլիսի 3

Չեխիա – Դանիա՝ 20։00 (Բաքու)

Ուկրաինա – Անգլիա՝ 23։00 (Հռոմ)

Կիսաեզրափակիչ

Հուլիսի 6

Բելգիա / Իտալիա – Շվեյցարիա / Իսպանիա՝ 23։00 (Լոնդոն)

Հուլիսի 7

Ուկրաինա / Անգլիա – Չեխիա / Դանիա՝ 23։00 (Լոնդոն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով