14:41 1 հուլիսի, 2021ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի բոլոր հանդիպումների գլխավոր մրցավարներին:
Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Շվեյցարիա - Իսպանիա խաղի գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Մայքլ Օլիվերը, որին եզրերում կօգնեն Ստյուարտ Բերտը և Սայմոն Բենետը:
Մյունխենում կայանալիք Իտալիա - Բելգիա հանդիպումը կսպասարկի սլովենացի Սլավկո Վինչիչը: Եզրային մրցավարներն են Տոմաժ Կլանչիկը և Անդրաժ Կովաչիչը:
Հռոմում նախատեսված Ուկրաինա – Անգլիա հանդիպման գլխավոր մրցավարն է գերմանացի Ֆելիքս Բրիխը, եզրային մրցավարներն են՝ Մարկ Բորշը և Շտեֆան Լուպը:
Չեխիա – Դանիա խաղում կաշխատի հոլանդացի մրցավար Բյորն Կեյպերսը, որի օգնականները կլինեն Սանդեր վան Ռուլելը և Էրվին Զիենստրան:
Եվրո-2020, քառորդ եզրափակիչ
Հուլիսի 2
Շվեյցարիա – Իսպանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Սանկտ Պետերբուրգ)
Իտալիա – Բելգիա՝ 23։00 (Մյունխեն)
Հուլիսի 3
Չեխիա – Դանիա՝ 20։00 (Բաքու)
Ուկրաինա – Անգլիա՝ 23։00 (Հռոմ)
Կիսաեզրափակիչ
Հուլիսի 6
Բելգիա / Իտալիա – Շվեյցարիա / Իսպանիա՝ 23։00 (Լոնդոն)
Հուլիսի 7
Ուկրաինա / Անգլիա – Չեխիա / Դանիա՝ 23։00 (Լոնդոն)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.