22:50  ,  30 հունիսի, 2021

Պոգբա. Երբեմն ֆուտբոլն անողոք է եւ գեղեցիկ, շնորհավորում եմ Շվեյցարիային (ֆոտո)

Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականի արգելքը չհաղթահարած աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Ինստագրամում մեկնաբանել է ձախողումը։

«Երբեմն ֆուտբոլը լինում է անողոք... անողոք եւ գեղեցիկ։ Այս խաղը մեզ բերեց տխրություն, բայց ուրախացրեց մեր մրցակիցներին։ Սա է ֆուտբոլի ամբողջ պերճանքը։ Իհարկե, բոլորս ցանկանում էինք հասնել դրական արդյունքի։

Շատ շնորհակալ ենք մեր բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհում։ Հաճելի էր տեսնել ձեզ, լսել ձեզ, տոնել ձեզ հետ։ Մենք ձեզ պարգեւում էինք հույս եւ ուրախություն մեր բոլոր հանդիպումների ընթացքում։ Մենք կվերադառնանք ավելի ուժեղ։

Վերջում ցանկանում եմ շնորհավորել Շվեյցարիային»,– գրել է Պոգբան։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան ու Շվեյցարիան հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտել էին ոչ ոքի՝ 3։3։ Հետխաղային 11 մետրանոցներով Շվեյցարիան հաղթել էր 5։4 հաշվով։ Հարվածը ձախողել էր ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն։

Քառորդ եզրափակիչում Շվեյցարիան հուլիսի 2–ին կմրցի Իսպանիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով