Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի խաղերից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է լավագույն ֆուտբոլիստներին: Վարկանիշը կազմվում է հատուկ ալգորիթմի միջոցով՝ հիմնվելով խաղացողների մարզավիճակի ու վիճակագրությունների վրա: Յուրաքանչյուր տուրից հետո լավագույնների ցուցակը փոխվում է:
Առաջին տեղում է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, որին հաջորդում է Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը: Եռյակը եզրափակում է Գերմանիայի հավաքականի պաշտպան Ռոբին Գոսենսը: Ուկրաինայի հավաքականի հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն բարձրացել է չորրորդ տեղ, իսկ Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը 5-րդն է:
Եվրո-2020, քառորդ եզրափակիչ
Հուլիսի 2
Շվեյցարիա – Իսպանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Սանկտ Պետերբուրգ)
Իտալիա – Բելգիա՝ 23։00 (Մյունխեն)
Հուլիսի 3
Չեխիա – Դանիա՝ 20։00 (Բաքու)
Ուկրաինա – Անգլիա՝ 23։00 (Հռոմ)
Կիսաեզրափակիչ
Հուլիսի 6
Բելգիա / Իտալիա – Շվեյցարիա / Իսպանիա՝ 23։00 (Լոնդոն)
Հուլիսի 7
Ուկրաինա / Անգլիա – Չեխիա / Դանիա՝ 23։00 (Լոնդոն)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում