11:19 30 հունիսի, 2021Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի խաղերից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է լավագույն ֆուտբոլիստներին: Վարկանիշը կազմվում է հատուկ ալգորիթմի միջոցով՝ հիմնվելով խաղացողների մարզավիճակի ու վիճակագրությունների վրա: Յուրաքանչյուր տուրից հետո լավագույնների ցուցակը փոխվում է:
Առաջին տեղում է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, որին հաջորդում է Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը: Եռյակը եզրափակում է Գերմանիայի հավաքականի պաշտպան Ռոբին Գոսենսը: Ուկրաինայի հավաքականի հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն բարձրացել է չորրորդ տեղ, իսկ Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը 5-րդն է:
Եվրո-2020, քառորդ եզրափակիչ
Հուլիսի 2
Շվեյցարիա – Իսպանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Սանկտ Պետերբուրգ)
Իտալիա – Բելգիա՝ 23։00 (Մյունխեն)
Հուլիսի 3
Չեխիա – Դանիա՝ 20։00 (Բաքու)
Ուկրաինա – Անգլիա՝ 23։00 (Հռոմ)
Կիսաեզրափակիչ
Հուլիսի 6
Բելգիա / Իտալիա – Շվեյցարիա / Իսպանիա՝ 23։00 (Լոնդոն)
Հուլիսի 7
Ուկրաինա / Անգլիա – Չեխիա / Դանիա՝ 23։00 (Լոնդոն)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.