19:10  ,  29 հունիսի, 2021

Ֆրանկ դե Բուրը հեռացավ Նիդերլանդների հավաքականից

Ֆրանկ դե Բուրը հրաժարական է ներկայացրել ֆուտբոլի Նիդերլանդների գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

«Ես որոշեցի չշարունակել աշխատանքը ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Մենք չհասանք մեր նպատակին՝ Եվրո–2020–ի քառորդ եզրափակիչ։

Երբ ինձ առաջարկեցին գլխավորել ազգային հավաքականը, ես գիտակցում էի, որ մեծ պատվից բացի սա հսկայական ճնշում է, որը մշտապես գործադրվելու է։ Հիմա այդ ճնշումը միայն մեծացել է, եւ իրավիճակը առողջ չէ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին եւ երկրպագուներին, նաեւ ֆուտբոլային միության ղեկավարությանը, որը կարողացավ մարզական մթնոլորտ ստեղծել թիմում»,– ասել է Դե Բուրը։

Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը 0։2 հաշվով պարտվել է չեխերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով