19:10 29 հունիսի, 2021Ֆրանկ դե Բուրը հրաժարական է ներկայացրել ֆուտբոլի Նիդերլանդների գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
«Ես որոշեցի չշարունակել աշխատանքը ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Մենք չհասանք մեր նպատակին՝ Եվրո–2020–ի քառորդ եզրափակիչ։
Երբ ինձ առաջարկեցին գլխավորել ազգային հավաքականը, ես գիտակցում էի, որ մեծ պատվից բացի սա հսկայական ճնշում է, որը մշտապես գործադրվելու է։ Հիմա այդ ճնշումը միայն մեծացել է, եւ իրավիճակը առողջ չէ։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին եւ երկրպագուներին, նաեւ ֆուտբոլային միության ղեկավարությանը, որը կարողացավ մարզական մթնոլորտ ստեղծել թիմում»,– ասել է Դե Բուրը։
Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը 0։2 հաշվով պարտվել է չեխերին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.