17:15  ,  29 հունիսի, 2021

Բենզեման՝ Եվրոպայի առաջնություների 2-րդ ամենաարագ դուբլի հեղինակ

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման շվեյցարացիների դեմ Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի խաղում դուբլի հեղինակ է դարձել 103 վայրկյանում՝ աչքի ընկնելով 57-րդ ու 59-րդ րոպեներին:

Դա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ երկրորդ ամենաարագ դուբլն էր: Այդ ցուցանիշով ռեկորդակիր է Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնը, որը Եվրո-2004-ում Բուլղարիայի հավաքականին 2 գոլ է խփել 71 վայրկյանում, հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված խաղում (3:3) ֆրանսիացիները պարտվել էին հետխաղյա 11 մետրանոցներով ու լքել պայքարը: Շվեյցարիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում կմրցի իսպանացիների հետ: Մեծ մրցաշարերում (Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ) շվեյցարացիները նախորդ անգամ 67 տարի առաջ էին նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով