17:15 29 հունիսի, 2021Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման շվեյցարացիների դեմ Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի խաղում դուբլի հեղինակ է դարձել 103 վայրկյանում՝ աչքի ընկնելով 57-րդ ու 59-րդ րոպեներին:
Դա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ երկրորդ ամենաարագ դուբլն էր: Այդ ցուցանիշով ռեկորդակիր է Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնը, որը Եվրո-2004-ում Բուլղարիայի հավաքականին 2 գոլ է խփել 71 վայրկյանում, հայտնում է Opta-ն:
Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված խաղում (3:3) ֆրանսիացիները պարտվել էին հետխաղյա 11 մետրանոցներով ու լքել պայքարը: Շվեյցարիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում կմրցի իսպանացիների հետ: Մեծ մրցաշարերում (Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ) շվեյցարացիները նախորդ անգամ 67 տարի առաջ էին նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.