Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Գերմանիայի հետ առաջիկա դիմակայությունից իր սպասելիքների մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում։
«Կարծում եմ՝ Գերմանիայի հետ մեր հանդիպումը պետք է տեղի ունենար ավելի ուշ փուլում, բայց նույնը կարելի է ասել Բելգիա – Պորտուգալիա հանդիպման մասին։
Սա գերազանց հնարավորություն է մեր թիմի համար մտնել պատմության մեջ եւ մարդկանց նվիրել նոր հիշողություններ Անգլիա – Գերմանիա դիմակայության մասին։ Նոր սերնդի համար ոչինչ չի նշանակում նախորդ հանդիպումների մասին հուշերը, քանի որ նրանք դեռ ծնված էլ չեն եղել»,– Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC–ն։
Անգլիա – Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 29–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00–ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի