20:08 28 հունիսի, 2021Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Գերմանիայի հետ առաջիկա դիմակայությունից իր սպասելիքների մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում։
«Կարծում եմ՝ Գերմանիայի հետ մեր հանդիպումը պետք է տեղի ունենար ավելի ուշ փուլում, բայց նույնը կարելի է ասել Բելգիա – Պորտուգալիա հանդիպման մասին։
Սա գերազանց հնարավորություն է մեր թիմի համար մտնել պատմության մեջ եւ մարդկանց նվիրել նոր հիշողություններ Անգլիա – Գերմանիա դիմակայության մասին։ Նոր սերնդի համար ոչինչ չի նշանակում նախորդ հանդիպումների մասին հուշերը, քանի որ նրանք դեռ ծնված էլ չեն եղել»,– Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC–ն։
Անգլիա – Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 29–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00–ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.