17:47  ,  28 հունիսի, 2021

Ռոբերտո Մարտինես. Իտալիան Եվրո–2020–ի լավագույն թիմն է

Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը իր կարծիքն է հայտնել Իտալիայի հավաքականի մասին, որի հետ կմրցի Եվրո–2020–ի քառորդ եզրափակիչում։

«Իտալիան այս մրցաշարի լավագույն թիմն է։ Մանչինիի աշխատանքը ուժեղ հավաքական կառուցելու նախանձելի օրինակ է։ Կլինի երկու գերազանց թիմերի գերազանց հանդիպում»,– Մարտինեսի խոսքը մեջբերում է Sky Sport–ը։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Բելգիան 1։0 հաշվով հաղթել է Պորտուգալիային, Իտալիայում լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով պարտության է մատնել Ավստրիային։

Բելգիա – Իտալիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2–ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով