17:47 28 հունիսի, 2021Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը իր կարծիքն է հայտնել Իտալիայի հավաքականի մասին, որի հետ կմրցի Եվրո–2020–ի քառորդ եզրափակիչում։
«Իտալիան այս մրցաշարի լավագույն թիմն է։ Մանչինիի աշխատանքը ուժեղ հավաքական կառուցելու նախանձելի օրինակ է։ Կլինի երկու գերազանց թիմերի գերազանց հանդիպում»,– Մարտինեսի խոսքը մեջբերում է Sky Sport–ը։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Բելգիան 1։0 հաշվով հաղթել է Պորտուգալիային, Իտալիայում լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով պարտության է մատնել Ավստրիային։
Բելգիա – Իտալիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2–ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.