17:11  ,  28 հունիսի, 2021

Կլոպ. Խելահեղություն է Գերմանիային չհամարել Եվրո–2020–ի ֆավորիտներից

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Եվրո–2020–ում Գերմանիայի հավաքականի մրցելույթի մասին։

«Խելահեղություն է Գերմանիային չհամարել Եվրո–2020–ի ֆավորիտներից։ Մենք լավ խաղացինք Ֆրանսիայի հետ, իսկ Պորտուգալիայի նկատմամբ գերիշխում էինք այնպես, ինչպես վերջին տարիներին որեւէ թիմի նկատմամբ չէր ստացվել։

Այո, խնդիրներ ունեցանք Հունգարիայի հետ, բայց երբեմն օգտակար է լինում թիմի համար այդպիսի խաղը։ Իսկ հիմա մենք մտադիր ենք մեզ դրսեւորել երեքշաբթի»,– Կլոպի խոսքը մեջբերում է Bild–ը։ 

Հիշեցնենք, որ խմբային փուլում գերմանացիները 0։1 հաշվով պարտվել են Ֆրանսիային, 4։2 հաշվով հաղթել են Պորտուգալիային, 2։2 հաշվով ավարտել խաղը հունգարացիների հետ։

1/8 եզրափակիչում Գերմանիան հունիսի 29–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմրցի անգլիացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս