17:11 28 հունիսի, 2021Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Եվրո–2020–ում Գերմանիայի հավաքականի մրցելույթի մասին։
«Խելահեղություն է Գերմանիային չհամարել Եվրո–2020–ի ֆավորիտներից։ Մենք լավ խաղացինք Ֆրանսիայի հետ, իսկ Պորտուգալիայի նկատմամբ գերիշխում էինք այնպես, ինչպես վերջին տարիներին որեւէ թիմի նկատմամբ չէր ստացվել։
Այո, խնդիրներ ունեցանք Հունգարիայի հետ, բայց երբեմն օգտակար է լինում թիմի համար այդպիսի խաղը։ Իսկ հիմա մենք մտադիր ենք մեզ դրսեւորել երեքշաբթի»,– Կլոպի խոսքը մեջբերում է Bild–ը։
Հիշեցնենք, որ խմբային փուլում գերմանացիները 0։1 հաշվով պարտվել են Ֆրանսիային, 4։2 հաշվով հաղթել են Պորտուգալիային, 2։2 հաշվով ավարտել խաղը հունգարացիների հետ։
1/8 եզրափակիչում Գերմանիան հունիսի 29–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմրցի անգլիացիների հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.