16:54  ,  28 հունիսի, 2021

Ռոնալդու. Շնորհավորում ենք Բելգիային, մենք կվերադառնանք ավելի ուժեղ (ֆոտո)

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանած Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում արած գրառումով մեկնաբանել է Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայից 0։1 հաշվով կրած պարտությունը։

«Մենք չհասանք ցանկալի արդյունքի եւ դուրս մնացինք պայքարից ավելի վաղ, քան կցանկանայինք։ Մենք հպարտ ենք մեր անցած ուղուց այս մրցաշարում։ 100 տոկոս ջանք գործադրեցինք, որպեսզի պաշտպանենք Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Այս թիմը ապացուցել է, որ նախկինի նման կարող է ուրախություն պարգեւել պորտուգալացիներին։

Երկրպագուներն անդադար աջակցել են մեզ սկզբից մինչեւ վերջ։ Մենք պայքարել ենք, որպեսզի արդարացնենք նրանց վստահությունը։ Մեզ չհաջողվեց հասնել նպատակին, բայց շատ շնորհակալ ենք երկրպագուներին։

Շնորհավորում ենք Բելգիային եւ հաջողություն մաղթում մյուս թիմերին։ Մենք կվերադառնանք ավելի ուժեղ։ Առա՛ջ, Պորտուգալիա»,– գրել է Ռոնալդուն։

Քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականը հուլիսի 2-ին Մյունխենում կմրցի Իտալիայի թիմի հետ, որը պայքարից դուրս է թողել Ավստրիային՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ