16:54 28 հունիսի, 2021Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանած Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում արած գրառումով մեկնաբանել է Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայից 0։1 հաշվով կրած պարտությունը։
«Մենք չհասանք ցանկալի արդյունքի եւ դուրս մնացինք պայքարից ավելի վաղ, քան կցանկանայինք։ Մենք հպարտ ենք մեր անցած ուղուց այս մրցաշարում։ 100 տոկոս ջանք գործադրեցինք, որպեսզի պաշտպանենք Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Այս թիմը ապացուցել է, որ նախկինի նման կարող է ուրախություն պարգեւել պորտուգալացիներին։
Երկրպագուներն անդադար աջակցել են մեզ սկզբից մինչեւ վերջ։ Մենք պայքարել ենք, որպեսզի արդարացնենք նրանց վստահությունը։ Մեզ չհաջողվեց հասնել նպատակին, բայց շատ շնորհակալ ենք երկրպագուներին։
Շնորհավորում ենք Բելգիային եւ հաջողություն մաղթում մյուս թիմերին։ Մենք կվերադառնանք ավելի ուժեղ։ Առա՛ջ, Պորտուգալիա»,– գրել է Ռոնալդուն։
Քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականը հուլիսի 2-ին Մյունխենում կմրցի Իտալիայի թիմի հետ, որը պայքարից դուրս է թողել Ավստրիային՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով 2։1 հաշվով։
View this post on Instagram
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.