22:17  ,  25 հունիսի, 2021

Ալաբա. Ֆավորիտն Իտալիան է, սակայն մենք կփորձենք օգտվել նրանց թույլ տեղերից

Ավստրիայի հավաքականի ավագ, պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է Իտալիայի հավաքականի հետ դիմակայությունից իր սպասելիքների մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում։

«Անհամբեր սպասում ենք հանդիպմանը, մթնոլորտը հրաշալի է։ Մենք ցանկանում ենք շարունակել պայքարն այս մրցաշարում։

ֆավորիտն Իտալիան է՝ շատ ուժեղ թիմ։ Մենք վերլուծել ենք մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը, կփորձենք օգտվել իտալացիների թույլ տեղերից։ Ամեն դեպքում, վաղը թիմերից մեկը կավարտի մրցելույթը»,– Ալաբայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

Իտալիա – Ավստրիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 26–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս