22:17 25 հունիսի, 2021Ավստրիայի հավաքականի ավագ, պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է Իտալիայի հավաքականի հետ դիմակայությունից իր սպասելիքների մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում։
«Անհամբեր սպասում ենք հանդիպմանը, մթնոլորտը հրաշալի է։ Մենք ցանկանում ենք շարունակել պայքարն այս մրցաշարում։
ֆավորիտն Իտալիան է՝ շատ ուժեղ թիմ։ Մենք վերլուծել ենք մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը, կփորձենք օգտվել իտալացիների թույլ տեղերից։ Ամեն դեպքում, վաղը թիմերից մեկը կավարտի մրցելույթը»,– Ալաբայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։
Իտալիա – Ավստրիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 26–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.