21:51  ,  24 հունիսի, 2021

Բենզեմա. Ռոնալդուն իմ լավ ընկերն է, հրաշալի էր դարձյալ հանդիպել նրա հետ

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման պատմել է Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպման մասին։ Թիմերը խաղացել են Եվրո–2020–ի խմբային փուլի վերջին տուրում։ Գրանցվել է ոչ ոքի՝ 2։2։ Բենզեման ու Ռոնալդուն դարձել են դուբլի հեղինակ։

«Ռոնալդուն իմ լավ ընկերն է, մենք մեծ նվաճումների ենք հասել «Ռեալում», շատ գոլեր ենք խփել միասին։ Հրաշալի էր դարձյալ հանդիպել նրա հետ։

Մենք զրուցեցինք, հաջողություն մաղթեցինք միմյանց հավաքականում եւ ակումբում»,– Բենզեմայի խոսքը մեջբերում է AS–ը։

Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Շվեյցարիայի, Պորտուգալիան՝ Բելգիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով