21:51 24 հունիսի, 2021Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման պատմել է Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպման մասին։ Թիմերը խաղացել են Եվրո–2020–ի խմբային փուլի վերջին տուրում։ Գրանցվել է ոչ ոքի՝ 2։2։ Բենզեման ու Ռոնալդուն դարձել են դուբլի հեղինակ։
«Ռոնալդուն իմ լավ ընկերն է, մենք մեծ նվաճումների ենք հասել «Ռեալում», շատ գոլեր ենք խփել միասին։ Հրաշալի էր դարձյալ հանդիպել նրա հետ։
Մենք զրուցեցինք, հաջողություն մաղթեցինք միմյանց հավաքականում եւ ակումբում»,– Բենզեմայի խոսքը մեջբերում է AS–ը։
Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Շվեյցարիայի, Պորտուգալիան՝ Բելգիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.