Անգլիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում չեխերի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ D խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց առաջին տեղով:
OptaJoe-ի համաձայն՝ Անգլիայի հավաքականը Եվրոպայի առաջնության պատմության ամենաանարդյունավետ թիմն է, որը խմբային փուլի արգելքը հաղթահարում է առաջին տեղով: Խմբային փուլի 3 տուրերում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը խփել է ընդամենը 2 գոլ:
Բացի այդ, անգլիացիները Եվրոպայի առաջնությունում երրորդ անգամ հաղթեցին խմբում՝ կրկնելով 1996-ի և 2012-ի հաջողությունը:
Հիշեցնենք, որ Անգլիան 7 միավորով գրավել էր առաջին տեղը, 4 միավորով 2-3-րդ տեղերը բաժանած խորվաթները և չեխերը նույնպես նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի