10:11 23 հունիսի, 2021Անգլիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում չեխերի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ D խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց առաջին տեղով:
OptaJoe-ի համաձայն՝ Անգլիայի հավաքականը Եվրոպայի առաջնության պատմության ամենաանարդյունավետ թիմն է, որը խմբային փուլի արգելքը հաղթահարում է առաջին տեղով: Խմբային փուլի 3 տուրերում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը խփել է ընդամենը 2 գոլ:
Բացի այդ, անգլիացիները Եվրոպայի առաջնությունում երրորդ անգամ հաղթեցին խմբում՝ կրկնելով 1996-ի և 2012-ի հաջողությունը:
Հիշեցնենք, որ Անգլիան 7 միավորով գրավել էր առաջին տեղը, 4 միավորով 2-3-րդ տեղերը բաժանած խորվաթները և չեխերը նույնպես նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.