09:40  ,  23 հունիսի, 2021

Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 23-ին կավարտվի խմբային փուլը և հայտնի կդառնան 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը: Վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները կանցկացնեն E ու F խմբի թիմերը:

F խմբում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմրցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Պորտուգալիայի հավաքականի հետ: Խմբի մյուս խաղում Գերմանիայի հավաքականը Մյունխենում կխաղա հունգարացիների հետ:

E խմբում Իսպանիայի հավաքականը Սևիլիայում կհանդիպի Սլովակիայի թիմի հետ, իսկ Շվեդիայի ու Լեհաստանի հավաքականները կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: 

Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր

E խումբ

Սլովակիա – Իսպանիա՝ 20:00 (Սևիլիա)

Շվեդիա – Լեհաստան՝ 20:00 (Սանկտ Պետերբուրգ)

Մրցաշարային դրություն. Շվեդիա՝ 4 միավոր, Սլովակիա՝ 3, Իսպանիա՝ 2, Լեհաստան՝ 1

F խումբ

Պորտուգալիա Ֆրանսիա՝ 23:00 (Բուդապեշտ)

Գերմանիա – Հունգարիա՝ 23:00 (Մյունխեն)

Մրցաշարային դրություն. Ֆրանսիա՝ 4 միավոր, Գերմանիա, Պորտուգալիա՝ 3-ական, Հունգարիա՝ 1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ