09:40 23 հունիսի, 2021Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 23-ին կավարտվի խմբային փուլը և հայտնի կդառնան 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը: Վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները կանցկացնեն E ու F խմբի թիմերը:
F խմբում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմրցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Պորտուգալիայի հավաքականի հետ: Խմբի մյուս խաղում Գերմանիայի հավաքականը Մյունխենում կխաղա հունգարացիների հետ:
E խմբում Իսպանիայի հավաքականը Սևիլիայում կհանդիպի Սլովակիայի թիմի հետ, իսկ Շվեդիայի ու Լեհաստանի հավաքականները կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում:
Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր
E խումբ
Սլովակիա – Իսպանիա՝ 20:00 (Սևիլիա)
Շվեդիա – Լեհաստան՝ 20:00 (Սանկտ Պետերբուրգ)
Մրցաշարային դրություն. Շվեդիա՝ 4 միավոր, Սլովակիա՝ 3, Իսպանիա՝ 2, Լեհաստան՝ 1
F խումբ
Պորտուգալիա – Ֆրանսիա՝ 23:00 (Բուդապեշտ)
Գերմանիա – Հունգարիա՝ 23:00 (Մյունխեն)
Մրցաշարային դրություն. Ֆրանսիա՝ 4 միավոր, Գերմանիա, Պորտուգալիա՝ 3-ական, Հունգարիա՝ 1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.