16:25  ,  22 հունիսի, 2021

Եվրո–2020. Չիլուելն ու Մաունթը մեկ շաբաթ կինքնամեկուսանան

Եվրո–2020–ին մասնակցող Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Բեն Չիլուելն ու Մեյսոն Մաունթը բաց կթողնեն մեկ շաբաթ։ Նրանք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված շոտլանդացի ֆուտբոլիստ Բիլի Գիլմորի հետ։

Չիլուելն ու Մաունթը կինքնամեկուսանան եւ կմարզվեն անհատական ծրագրով, հաղորդում է Անգլիայի հավաքականի թվիթերյան էջը։

Եվրո–2020–ի խմբային փուլի վերջին տուրում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցի չեխերի հետ։ Այս թիմերը D խմբում վաստակել են 4–ական միավոր եւ ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգրեր։

Չեխիա – Անգլիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 22–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր

D խումբ

Չեխիա - Անգլիա՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (Լոնդոն)

Խորվաթիա - Շոտլանդիա՝ 23։00 (Գլազգո)

Մրցաշարային դրություն․ Չեխիա՝ 4, Անգլիա՝ 4, Խորվաթիա՝ 1, Շոտլանդիա՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով