16:25 22 հունիսի, 2021Եվրո–2020–ին մասնակցող Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Բեն Չիլուելն ու Մեյսոն Մաունթը բաց կթողնեն մեկ շաբաթ։ Նրանք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված շոտլանդացի ֆուտբոլիստ Բիլի Գիլմորի հետ։
Չիլուելն ու Մաունթը կինքնամեկուսանան եւ կմարզվեն անհատական ծրագրով, հաղորդում է Անգլիայի հավաքականի թվիթերյան էջը։
Եվրո–2020–ի խմբային փուլի վերջին տուրում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցի չեխերի հետ։ Այս թիմերը D խմբում վաստակել են 4–ական միավոր եւ ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգրեր։
Չեխիա – Անգլիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 22–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։
Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր
D խումբ
Չեխիա - Անգլիա՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (Լոնդոն)
Խորվաթիա - Շոտլանդիա՝ 23։00 (Գլազգո)
Մրցաշարային դրություն․ Չեխիա՝ 4, Անգլիա՝ 4, Խորվաթիա՝ 1, Շոտլանդիա՝ 1։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.