18:54  ,  19 հունիսի, 2021

Եվրո–2020. Աշխարհի չեմպիոն Ֆրանսիան չհաղթեց հունգարացիներին (ֆոտո, վիդեո)

Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Բուդապեշտում մրցեց հունգարացիների հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

24-րդ րոպեին ջերմային հարվածի հետեւանքով փոխարինվեց Հունգարիայի հավաքականի ավագ Ադամ Սոլոին։ Բուդապեշտում օդի ջերմաստիճանը +30 է։ Անգլիացի մրցավար Մայքլ Օլիվերը մի քանի րոպե դադար հայտարարեց՝ հնարավորություն տալով ֆուտբոլիստներին ջուր խմել։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հունգարացիների կիսապաշտպան Ատիլա Ֆիոլան մտավ տուգանային հրապարակ եւ գրավեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը։

66–րդ րոպեին հավասարությունը վերականգնեց ֆրանսիացիների հարձակվող Անտուան Գրիզմանը։

Ֆրանսիան 4 միավորով F խմբի առաջատարն է։ Հունգարիան 1 միավորով երրորդ տեղում է։

Առաջին տուրում Հունգարիան 0։3 հաշվով պարտվել էր պորտուգալացիներին, Ֆրանսիան 1։0 հաշվով հաղթել էր Գերմանիային։

Հունիսի 23–ին անցկացվելիք F խմբի երրորդ տուրում Հունգարիան կմրցի Գերմանիայի, Ֆրանսիան՝ Պորտուգալիայի հետ։

Եվրո–2020, խմբային փուլ, երկրորդ տուր

F խումբ

Հունգարիա - Ֆրանսիա՝ 1։1 (տեսանյութ), (Բուդապեշտ)

Ատիլա Ֆիոլա, 45+2 – Անտուան Գրիզման, 66

Պորտուգալիա - Գերմանիա՝ 20։00 (Մյունխեն)

E խումբ

Իսպանիա - Լեհաստան՝ 23։00 (Սեւիլիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս