16:23  ,  18 հունիսի, 2021

Սերխիո Բուսկետսն ապաքինվել է կորոնավիրուսից եւ կմիանա Իսպանիայի թիմին

Իսպանիայի հավաքականի ավագ եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ապաքինվել է կորոնավիրուսից։ Նա վարակվել էր հունիսի 6-ին։ Առաջիկայում 32-ամյա ֆուտբոլիստը կմիանա Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին, հաղորդում է Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Եվրո-2020-ի առաջին տուրի հանդիպում Շվեդիայի հետ Բուսկետսը բաց էր թողել։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։

Հունիսի 18-ին Բուսկետսը Իսպանիայի հավաքականի հետ կմեկնի Լեհաստանի դեմ խաղին, որը տեղի կունենա հունիսի 19-ին Սեւիլիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով