19:01  ,  17 հունիսի, 2021

Եվրո-2020․ Դանիայի եւ Բելգիայի մեկնարկային կազմերը

Հայտնի են Դանիայի եւ Բելգիայի հավաքականների մեկնարկային կազմերը Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։

Դանիա․ Շմեյխել, Կրիստենսեն, Կյաեր, Վեստերգոր, Մելե, Վաս, Հոյբերգ, Դիլեյնի, Պոուլսեն, Դամսգոր, Բրայթուայթ։

Բելգիա․ Կուրտուա, Ալդերվեյրելդ, Դենայեր, Վերտոնգեն, Մենիե, Դենդոքեր, Տիլեմանս, Տ․ Ազար, Մերտենս, Կարասկո, Լուկակու։

Դանիա - Բելգիա հանդիպումը տեղի կունենա Կոպենհագենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր բելգիացիները B խմբի առաջին տուրում 3։0 հաշվով հաղթել են ռուսներին, դանիացիները պարտվել են Ֆինլանդիայի հավաքականին՝ 0։1։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

B խումբ

Դանիա - Բելգիա՝  20։00 (Երեւանի ժամանակ),  (Կոպենհագեն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով